▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը 200 մլն դրամ է հատկացնելու պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար

 

2019 թվականին Առողջապահության նախարարությունը 200 մլն դրամ է հատկացնելու քաղաքացիների պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար: Այս մասին Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ թեև այս պահին մոտ 6 հազար մարդ ունի նման բուժման կարիք, սակայն պետպատվերին տրվող ֆինանսավորմամբ ճառագայթային բուժումից կարող է օգտվել 200-300 հիվանդ:

 

 

«2 մլն դրամը մոտավորապես բավականացնելու է ընդմանեը 200-300 հոգու համար` այդ հնարավոր 5-6 հազարից, բայց ամեն դեպքում մենք պետք է նոր սկսենք: Այս տարի 200 հոգի կանենք, մյուս տարի 400 հոգի կանենք, 500 հոգի կանենք ու գնանք նրան, որ մենք իրոք կբավարարենք մեր խոստումը» ,- ասել է Թորոսյանը:

Նշենք, որ այսօր առողջապահության նախարարը հրավիրվել է ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ` քննարկելու առողջապահության ոլորտում վերջին շրջանում արված բարեփոխումները, այդ թվում՝ քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի բուժման ոլորտում առաջարկվող նոր փոփոխություններից մինչև հանրային լայն հնչեղություն ստացած հարցեր, ինչպես օրինակ՝ հանրային վայրերում ծխելու և նարգիլեի օգտագործման արգելումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին