▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զորավարժություններին զուգահեռ ՀՀ ղեկավարը «թեժ» կետ է տարել իր ընտանիքի անդամներին

Չգիտեմ, թե ով ինչպես է ընկալել վարչապետի իր ընտանիքի անդամների հետ Արցախ այցելությունը, բայց անձամբ այն ընկալեցի խիստ դրական, քանզի Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին խուլ շշուկների, կամ լարվածության աճի ու Ադրբեջանի զորավարժությունների ֆոնին երկրի ղեկավարը «թեժ» կետ է տանում իր ընտանիքի անդամներին, այսինքն` հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է:

 

 

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը՝ մեկնաբանելով այսօր Արցախ կատարված այցը:

«Ես կարծում եմ, որ նման հարցերի շուրջ կարծիք հայտնելուց առաջ արժի հարցին մոտենալ Արցախում ապրողների տեսանկյունից։ Էլ չեմ ասում, որ Փաշինյանի միակ որդին մշտապես Արցախում է, սրանք լուրջ մեսիջներ են ու արժի խոսել սրանց մասին»,-եզրափակել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վաղը Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմը:

Նիկոլ Փաշինյանն Արցախում է կնոջ ու դուստրերի հետ:

Կարդացեք նաև՝ Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին