▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ եթեր Օպերայի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկած ոստիկանական մեքենայից

Արդեն տեղեկացրել ենք, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներին մի քանիսին  կարմիր բերետավորները բերման են ենթարկել: Նրանք փակել էին փողոցը և պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գա ու պարզաբանում տա իրենց: Բողոքի մասնակիցները հայտարարում են, որ իրենք ներդրումներ են արել, վարկեր են վերցրել և պարտավորությունների ունեն բանկերի նկատմամբ, և ապամոնտաժելու դեպքում հայտնվելու են անելանելի վիճակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, արդարադատության մայոր Նարեկ Մանթաշյանը, որ այդ պահին եղել է տաևածքում, նույնպես հայտնվել է ոստիկանական մեքենայի մեջ ու այնտեղից ֆեյսբուքյան ուղիղ եթեր իրականացրել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին