Օպերային հրապարակի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժվելու դեմ այսօր Մաշտոցի պողոտայում իրականացված բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետեւանքով 1 ոստիկան եւ 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տեղեկությունը հաղորդում են հաստատության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված) ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:
Քաղաքացին՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:
Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում: Նշվում է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի քիչ ուշ: