▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջացրեք էլի. Արարատի մարզպետը վատ դրության մեջ հայտնվեց Փաշինյանի առաջ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Արարատի մարզ: Այս մասին առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր վարչապետը՝ նշելով, որ այցի մասին որևէ մեկին տեղյալ չի պահել՝ նպատակ ունենալով առաց պաշտոնյաններին տեղյակ պահելու և ավելորդ աժիոտաժի տեղում ծանոթանալ վիճակին:

 

 

 

 

Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանին մոտեցավ մի կին, ով բողոքում էր Ավշար գյուղի նորընտիր տնօրենի դեմ՝ նշելով, որ հենց նա է որոշել փոխարինել երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին:  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ տնօրենն ընտրվել է 7 կողմ, 1 ձեռնպահ ձայնով, ամեն ինչ օրինական է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գործադուլ և դասադուլ էին անում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Հավելենք, որ տնօրենը ուսմասվարի պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին. այս փաստը չհերքեց նաև ինքը՝ Արարատի մարզպետը:

 

Ներողություն ենք խնդրում օգտատերերից, քանզի տեսանյութում առկա է  ձայնի և կադրի անհամապատասխանություն


Ներողություն ենք խնդրում օգտատերերից, քանզի տեսանյութում առկա է  ձայնի և կադրի անհամապատասխանություն

 

Կարդացեք նաև՝ Մի քաղաքականացրու. Փաշինյանի պատասխանը՝ գյուղացու՝ «Գյուղապետին ո՞նց հանենք» հարցին

Կարդացեք նաև՝ «Նիսյաների ցուցակ ունե՞ք». Նիկոլ Փաշինյանը՝ գյուղի խանութպանին

Կարդացեք նաև՝  Առանց ավելորդ աժիոտաժի...Ո՞ր գյուղ է այցելում Նիկոլ Փաշինյանը 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին