Ստամբուլահայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին. նրա աճյունը դրված էր Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում:
Պատրիարքի աճյունն ամփոփվել է Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։
Մեսրոպ Մութաֆյանը կյանքից հեռացել է մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում։ Պոլսո Հայոց պատրիարքը ծանր հիվանդության պատճառով շուրջ 10 տարի գտնվում էր կոմայի մեջ։ Տարիներ շարունակ նրա պարտականությունները կատարել է պետության կողմից որպես պատրիարքի փոխանորդ նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչը դժգոհության պատճառ է դարձել ստամբուլահայ համայնքի մեծ մասի շրջանում։
Այժմ ակնկալվում է, որ Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո համայնքը կկարողանա ընտրել իր նոր հոգևոր առաջնորդին` ժողովրդական ընտրության միջոցով:
Տեսանյութը՝ Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջից