▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո՛չ լսել եք, ո՛չ տեսել․ Թ․ Վարդանյանը՝ իր դեմ հարուցված դատական հայցի մասին

 

 

Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը տեղեկացրեց, որ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով իր անձը վիրավորելու և զրպարտելու մեջ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հենց այս ամբիոնից, շուրջ մեկ ամիս առաջ, իմ հնչեցրած տեսակետի և որակավորման համար, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով իր անձը վիրավորելու և զրպարտելու մեջ, ինչի արդյունքում, արդեն 20 օր է՝ իմ հաշիվները և գույքը կալանքի տակ են: Իմ հարգելի քաղաքապետ, հուսով եմ, որ Դուք էլ տեղյակ եք այս մասին, բայց արի ու տես՝ Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո՛չ լսել եք, ո՛չ տեսել, ո՛չ տեղյակ եք, ոչ էլ գիտեք՝ էդ փողն ուր է։ Լրիվ նույն վիճակն»,- նշեց Թեհմինա Վարդանյանը, ապա հավելեց.

 

 

 

«Ես չեմ հասականում, պարոն Սարգսյանն ինձ դատի է տվել «աննախադեպ» թե՞ «կոռուպցիոներ» բառի համար»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական գործիչն իր քաղաքական հայտարարությունների և արտահայտությունների համար պատասխանատու է իր ընտրողների և քաղաքական թիմի առաջ։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվանից Թեհմինա Վարդանյանը պայքար է տանում թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ՝ բացահայտելու համար վերջինի կողմից իրականացված «բազմաթիվ չարաշահումները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին