Երեւանի կենտրոնում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտ սրտի շրջանում դանակի հարվածներ է ստացել 29–ամյա Համբարձում Եզեկյանը։ Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։