▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի բնակարաններից մեկում 11-ամյա հայ երեխայի դի են հայտնաբերել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի  հյուսիս-արևելյան մասում՝ Մոլոդցովա բնակարաններից մեկում հայաստանցի տղայի դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ren.tv-ին: Երեխայի մարմինը գտել են երեկ՝ մարտի 19-ին: Արտաքին զննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։

 

 

 

Նշվում է, որ տղան եղել է 11 տարեկան, նա  ունեցել է մանկական ուղեղային կաթված, որևէ տեղ չի սովորել։ 

Մահացածին տեղափոխել են դիահերձարան։  Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին