▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը դժգոհել է, որ նախագահի լուսանկարիչն այլևս իրեն չի նկարահանում

Երեկ Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես ներկա էր գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի երևանյան համերգին: Այս մասին տեղեկացնում է Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը և հավելում, որ իր աղբյուրը «պատահաբար լսել է տիկնոջ զրույցը ընկերուհու հետ»:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ թելեգրամ ալիքի աղբյուրիՙ Ռիտա Սարգսյանը դժգոհել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական լուսանկարիչն այլևս իրեն չի նկարահանում, և որ իրեն չնկարահանելու հրաման կա:  «Եվ երբ նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչը մոտեցավ նրան, սիրալիրություն ցուցաբերեց, նա զարմացած հարցրեց. «իսկ դու չե՞ս ուզում ինձ նկարահանել». Լուսանկարիչը ամոթահար ժպտաց և հեռացավ»,- հայտնել է աղբյուրը,- շարունակելով,- «Ես հստակ չգիտեմ, թե ում մասին էր հատկապես նա խոսում, բայց ասաց հետևյալը. մենք ստիպված եղանք հեռանալ Ղարաբաղից, քանի որ իրենք այնտեղ էին, և որպեսզի նույն օդը չշնչենք, մենք ստիպված եղանք հեռանալ»:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին