▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ-ի տեսանյութը

Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ. Արարատ Միրզոյանի գրառումը

1 տարի առաջ այս օրը... Հուզվեցի... Փաշինյանը՝ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը կարդալու պահին

Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության

Աժ պատգամավորը պատասխանում է իրեն փնթի և Սորոսի ճուտ անվանող գրառմանը



2019-03-22 12:25:56

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ժամանակ, դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, ասել էր, որ նրա ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը չի կարող ազնվորեն ներկայացնել իրենց աշխատանքը: Ֆեյսբուքում պատգամավորի այս միտքը լայն քննարկան առիթ  է դարձել: Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է իր ասածները և պատասխանել իրեն ուղղված քննադատությանը:

 

 

 

 

 

 

 

«Արեն Ափիկյանի հետ ընկեր չեմ, չեմ կարող գրել իր ստատուս կոչվածի տակ, խնդրում եմ փոխանցեք, որ ԱՅՈ, պատգամավորի գործառույթներից մեկն էլ գործադիրի վերահսկողությունն է, իսկ գործադիրի կարևոր աշխատանքներից է իրենց գործի հանրայնացումը, թող իր փնթի բերանը պատշաճ բացի և մի քիչ օրենք կարդա: Հարցս վերաբերում էր Էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի խնդիրներին, ընդհանրապես ու նաև, մասնավորապես, մամլո խոսնակ Աննա Օհանյանին, որը ՀՀԿ անդամ է, տարիներով լծված է եղել հանրապետականի PR-ն անելու սուրբ գործին, տարիներով անվանարկել է բոլոր ընդդիմադիրներին, բոլորիս անվանել սուտասաններ և այլն, իսկապես չեմ կարծում թե նա այսօր կարող է անկեղծ և նվիրված աշխատել այդ «սուտասանների» հետ: Ես խնդիր չեմ տեսնում այլ աշխատակիցների դեպքում, որոնք նախկինում աշխատել են ՀՀԿ նախարարների հետ, դա իրենց աշխատանքն է եղել, սակայն այս աղջիկը կուսակցական է եղել կամ կա, և շատ հստակ կուսակցական գործառույթ է իրականացրել: Ասածիս ապացույցն է նաև փաստը, որ այսօր բոլոր կարկառուն ՀՀԿականները լծվել են նրան ինձնից պաշտպանելու գործին, Աշոտյանն է ստատուս գրել, սպասում եմ մյուսներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

 

Արեն Ապիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հլա էս փնթիին նայեք: Ասումա «ՀՀԿ ծառայած» մամլո խոսնակը չի կարա օբյեկտիվորեն ներկայացնի նախարարության գործունեյությունը: Նախ, այ Սորոսի ճուտ, դու ո՞վ ես որ քիթդ խոթում ես նախարարի գործերի մեջ ու փաստացի նրան խորհուրդ ես տալիս իր աշխատակցին հեռացնել աշխատանքից: Երկրորդը, վաղը որ դուք իշխանության չլինեք, ձեզ էլ սենց հանեն ս***իր անեն, որ դուք ծառայելեք լևոնոնիկոլական ռեժիմին շատ լավ կլինի: 

Սրանց որտեղի՞ց են գտել բերել, կապել մեր վզին:
Ապրի նախարարը, որ պաշտպանեց իր աշխատակցին, բայց ես նրա տեղը ավելի կոշտ կարձագանքեի ու խորհուրդ կտաի զբաղվել սեփական աշխատանքով ու քիթը չխոթել որտեղ պետք չի»:

Իսկ ըստ ՀՀԿ նախագահ Արմեն Աշոտյանի՝ տեղի ունեցածը խայտառակություն է: Նա մասնավորապես գրել է. 

«Սա պարզապես խայտառակություն է։

Մարդու իրավունքների տոտալ ոտնակարում, ատելության եւ անհանդուրժողականության մաստեր-կլաս։ Սա է այսօրվա ԱԺ-ի մակարդակը։

Ձեր կառավարության կեսն ու ֆրակցիայի մի մասն էլ ազատեք, նրանք էլ են «ՀՀԿ-ին ծառայել»։Ամոթ»։

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.