▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքրուհիների աշխատավարձը կրճատվել է. ԱԺ մաքրուհիները պատրաստվում են գործադուլի

 

ԱԺ մաքրուհիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել` դժգոհելով իրենց առաջարկվող նոր աշխատանքային պայմաններից։ Նրանց խոսքով` նախկինում իրենց ստացած 65–67 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, իրենց հիմա առաջարկում են 45 հազար դրամ աշխատավարձ։

 

 

Աշխատանքային նոր պայմաններից դժգոհ մաքրուհիներին ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն ինչպես նշեցին մաքրուհիները, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնելու։

Կանայք հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, եթե այս հանդիպումն էլ ոչինչ չփոխի, երկուշաբթի օրվանից այլևս չեն գա աշխատանքի կամ կգան ու չեն աշխատի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին