▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Ռազմական անակնկալներ են լինելու... Պաշտպանության նախարար

Գումի շուկայում 2 օրվա սատկած ու մարգանցովկայի մեջ պահած անասունի մսեր են վաճառում․ Ֆերմեր

Օդի ջերմաստիճանը 41, 42 և նույնիսկ մի քիչ էլ ավելի կլինի, որն էլ կբերի արտակարգ հետևանքներ

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված ավանդական ընթրիքին



2019-03-23 14:28:56

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին, որն այս տարի կազմակերպվել է Գյումրիում:

Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում պետական գործիչների, դիվանագետների, արվեստի, մշակույթի գործիչների, գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկայացվել է ֆրանսիական գաստրոնոմիան, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության մասը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ հրավերն ընդունելու և իր ներկայությամբ ընթրիքը պատվելու համար: Նա նշել է, որ, ավանդական միջոցառում լինելով, ընթրիքն այս անգամ Գյումրիի վերածննդի մասին է, իսկ նախագահ Սարգսյանն այդ վերածննդի ակտիվ մասնակիցներից ու ջատագովներից է: Այդ թեմայով Հանրապետության նախագահն առիթ է ունեցել խոսելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սարգսյանն իր խոսքում ողջունել է նման ձեռնարկի անցկացումը Գյումրիում, նշելով, որ Գյումրին ճիշտ տեղն է նման միջոցառման և նոր ավանդույթի մեկնարկի համար: 

«Կարծում եմ՝ մենք սկիզբ ենք դրել ֆանտաստիկ ավանդույթի, քանի որ ուտելիքն ու համը մշակույթի կարևոր մաս են, իսկ ֆրանսիական մշակույթն ամենահիասքանչներից մեկն է: Ուստի շատ ուրախ եմ, որ ուտելիքի և մշակույթի համը Հայաստանում սկսվում է Ֆրանսիայից և սկսվում է Գյումրիում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս մասնակցել նման հավաքույթի՝ առաջարկելով հանդիպմանը ներկա՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ կազմակերպել իրենց երկրների խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող նման միջոցառում.

«Եթե իմ դիվանագետ ընկերները շարունակեն ավանդույթը և հաջորդ համի օրը ևս կազմակերպեն այստեղ՝ Գյումրիում, և դա լինի Լիբանանի, Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի օր, ես շատ ուրախ կլինեմ: Վստահեցնում եմ, որ ներկա կգտնվեմ այդ հիասքանչ ընթրիքին»:

Միաժամանակ, նախագահ Սարգսյանն առաջադրել է երեք նախապայման այդպիսի միջոցառման համար՝ այն պետք է կրկին անցկացվի Գյումրիում, պետք է ներկայացվի որևէ երկրի համը և մշակույթը, և երրորդ՝ պետք է հրավիրվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրում անել Գյումրիում՝ մշակույթի, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը առաջարկել է նաև ամեն տարի, սեպտեմբերի 21-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում, անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ «Հայաստանի համը» խորագրի ներքո, Հայաստանի համը՝ խոհանոցն ու մշակույթը, տարածելով ամբողջ աշխարհում:

Միջոցառումն ուղեկցվել է «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների համերգային կատարումներով: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.