▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է

 

Մարտի 25-ին լրանում է Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցը:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երևանում:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Երեւան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արեւմտյան Հայաստանից էին` Մուշից 

Մինչեւ 8-րդ դասարան սովորել է Երեւանի թիվ 123-րդ դպրոցում, ապա ընդունվել մաթեմատիկական թեքումով Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոց։ 14 տարեկան հասակում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար» գաղտնի միությունը։ 1966-ին ծանոթանում է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամներ Աշոտ Նավասարդյանին, Ազատ Արշակյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանի հետ միասին 1968 թ-ից ընդգրկվում կուսակցության շարքերը, ակտիվորեն մասնակցում հակախորհրդային շարժմանը: 1973 թ-ին դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ։ 

Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 

1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ,պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին