▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ. նախագիծը կմտնի ԱԺ

 

 

 

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը:

 

 

Նախագիծը դրական եզրակացության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

«Նախագծի ներկայացումը ունի մեկ հիմնական նպատակ` իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում: Նախագծով առաջարկվում է  կառավարությանը օրենքով վերապահել լիազորություն` սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ: Քաղաքացուն վճարվող կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել այդ չափից: Թոշակների հաշվարկման կարգի շրջանակում հիմնական ցուցանիշները սահմանելու լիազորությունը վերապահված է կառավարությանը: Իսկ այդ ցուցանիշներն են հիմանական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները: Այսօր կենսաթոշակային չափի վրա ազդող հիմնական գործոնները սրանք են: Կառավարությունն առաջարկում է, որ գործիք կիրառել կենսաթոշակային ապահովության համակարգում: Եվ այդ գործիքը նվազագույն կենսաթոշակի չափն է, որից ցածր կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում: Համապատասխան միջոցները նախատեսված են այս տարվա պետական բյուջեով: Նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ, այսինքն՝ կվերահաշվարկվեն կենսաթոշակները, և հունվարի 1-ից փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կվճարվի քաղաքացուն:

Սաիյանը տեղեկացրեց նաև, որ այդ 25 500 դրամին կգումարվի  նաև 6400  դրամ, եթե անձը առաջին խմբի հաշմանդամություն ունի և 3200 դրամ, եթե երկրորդ խմբի հաշմանդամություն ունի:

Կառավարության արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ճանկռեն, իրենք անելիք չունեն. Նիկոլ Փաշինյանը՝ ռեկտորների մասին 

Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ». աջ ղեկով մեքենաների թեման այլևս փակված է 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին