▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում



2019-03-25 18:20:31

Մի քանի օր առաջ Մեղրիի զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է Արցախի զորամասեր, որպես «պատիժ»: Պատժվել է նաեւ հրամանատարական կազմը, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Մեղրիում տեղի ունեցածի մասին 3 օր առաջ epress.am կայքում բարձրաձայնել էր զինվորներից մեկի մայրը: Տիկնոջ հայտարարությանն արձագանքեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ տեղեկությունը միակողմանի է ներկայացվում, ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ինչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում:

Զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում բուն պատճառները չեն ասվում, թե ինչ է եղել. «Մի շարք զինծառայողներ բավականին լկտի են իրենց պահել: Բազմիցս հրամանատարության կողմից տույժերի են ենթարկվել»,- ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ բուն պատճառն առաջացել է մեկ զինծառայողի՝ շարքային Կ. Մուսայելյանի պատճառով: «Այդ զինծառայողը մեր դժվար դաստիարակվողների ցուցակի մեջ է, բազմիցս կալանքների է ենթարկվել: Սրանից մի ամիս առաջ էլ քրեական գործ է հարուցվել նրա դեմ՝ թմրանյութ պահելու համար: Գալիս է մեր բանակային կորպուսի հրամանատար գեներալ Վալերի Քոչարյանը, զրուցում է նրանց հետ, բացատրում է, որ նորմալ ծառայեք՝ հասեք ձեր ընտանիքներին, բայց այս զինծառայողների վրա չի ազդում: Շարք չեն կանգնում, այլ համազգեստով են լինում՝ սպաների համար թույլատրված, սափրված չեն լինում, այլ սապոգներ են հագնում»,- ասաց Գասպարյանը:

 

 

 

 

 

 

 

Կայքի հարցին՝ ի սկզբանե նրանք այդպե՞ս են ծառայել, Գասպարյանը պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Այդ զինծառայողին մնում էր 3 ամիս, որ զորացրվեր: Մինչեւ զինվորական երդում ընդունելը այդ զինծառայողը գլուխ էր պահում, թե չէր կարողանում քայլել, զանգել եմ ծնողին, բացատրել եմ, որ ձեր տղան չի կարողանում քայլել: Ուղարկել ենք հոսպիտալ, ամեն ինչ նորմալ է եղել: Երդման արարողության օրը պարզվեց, որ նորմալ էլ քայլում է: Հետո նրա բջջային հեռախոսի մեջ հայտնաբերեցինք, որ նա մի զինվորի գլխին էր խփում, կոպիտ ասած՝ կայֆավատ էր լինում վրան: Դրանից հետո կալանք ենք ուղարկել: Բանակային կորպուսի հրամանատարը խոսելուց հետո հասկանում է, որ նա չի ուղղվում եւ որոշում է Մուսայելյանին տեղափոխել այլ զորամաս: Նա էլ իմանալով, որ իրեն տեղափոխում են ուրիշ զորամաս, մարտի 17-ին գալիս մտնում է մեր զորամասի հրամանատարի մոտ եւ ասում է. «Էդ լսել եմ ինձ տեղափոխում ե՞ք», հրամանատարը ասել է՝ այո, նա էլ, թե՝ դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ: Մուսայելյանը անձնակազմին շարում է, ստորաբաժանումներում իր ընկերների հետ է խոսում՝ 20 հոգուց ավելի, որ հիմա կալանքի տակ են, պայմանավորվում են, որ զորքը հանեն, տանեն քաղաք, որ Մուսայելյանին չտեղափոխեն: Ու իրենք այդպես անհնազանդություն են դրսեւորում, զորքը ճաշարան չի մտնում՝ մինչեւ Մուսայելյանը չի ասում: Զինվորներն էլ ուզած-չուզած նրան լսում են, որ հետո իրար մեջ խոսակցություն չունենան:

 

 

 

 

 

 

 

 

 

Գնում են քաղաք մոտ 200-250 զինծառայող: Գնում եմ, իրենց մոտ խոսում եմ, ոստիկանություն, ոստիկանության պետ, հրամանատարական կազմ, բոլորը այնտեղ են լինում: Զինծառայողները ինձ տեսնում են, ասում են՝ պարոն փոխգնդապետ, չենք թողնում մոտիկանաք Կարոյին: Հետո քաշում եմ մի կողմ, Կարոյին ասում եմ՝ այս ի՞նչ ես անում, նա էլ՝ թե բա պարոն փոխգնդապետ, հորս արեւ, էս ձեր թեման չի, դուք գնացեք, գործ չունեք: Զինվորներն էլ չեն թողնում նրան: Ու այդ ամբողջ անձնակազմը հարբած են լինում: Հետո հրամանատարն էլ է գալիս, խոսում ենք, նրանց բերում ենք զորամաս: Երեկոյան չեն քնում, ասում են՝ մենք ուզում ենք հրամանատարը երաշխիք տա, որ Կարոն չի տեղափոխվելու զորամասից: Հրամանտարն ասում է՝ բարձրացեք վերեւ, ես կորպուսի հրամանատարի հետ կխոսեմ: Նրանք էլի չեն քնում, սկսում են բարձր ձայներ հանել, գոռալ»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը:

Գասպարյանի խոսքով՝ զորամաս է այցելել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ բացատրել է, որ սիրուն բան չեն անում: «Նրանք էլ ասում են՝ մեզ երաշխիք է պետք, որ Մուսայելյանը չի տեղափոխվելու զորամասից: Հաջորդ օրը բանակային կորպուսի հրամանատարը գալիս է նրանց հետ խոսելու: Զորամասի հրամանատարը Մուսայելյանենց գումարտակին հրաման է տալիս, որ բարձրանան վերեւ՝ խոսելու համար: Հրաման է տալիս, չեն կատարում զորամասի հրամանատարի հրամանը: Ասում է՝ չե՞ք լսում, որ ասում եմ՝ քայլով մարշ, դարձյալ ռեակցիա չեն տալիս: Մուսայելյանն ասում է՝ քայլեք, նրանք քայլում են դեպի դուրս, այլ ոչ վերեւ՝ խոսելու: Հետո հաջողվում է նրանց բերել՝ խոսելու: Կորպուսի հրամանատարն ասում է՝ չենք տեղափոխելու մի որոշ ժամանակ, մինչեւ տեսնենք՝ այս վիճակն ինչ է լինելու:

 

 

 

 

 

 

 

Մուսայելյանն ասում է՝ դե լավ տղերք, գնացինք: Մինչեւ այդ էլ Մուսայելյանը զինվորներին ասում է՝ տղերք չմտածեք, ես գիտեմ՝ ինձ դատելու են, բայց ես ձեզ բերդերում էլ եմ պահելու, ես սաղ տեղերն էլ ապրած ունեմ: Դրանից հետո նրանց տեղեկացնում ենք, որ պիտի պատժվեն, մարդիկ կալանք պետք է ստանան նման արարքի համար եւ հարցնում են՝ ովքե՞ր են կազմակերպիչները, թող դուրս գան շարքից: Մուսայելյանի ընկերները դուրս են գալիս շարքից, ասում են՝ բա մենք ենք կազմակերպել, Մուսայելյանը կապ չունի: Ու այդ մարդկանց ռազմական ոստիկանությունը մեքենաներով տանում է Կապանի ոստիկանություն:

Ասում են՝ Գասպարյանը շորեր է ճղել, չեմ ժխտում՝ եղել է այդպիսի դեպք: Բազմիցս անձնակազմին զգուշացվել է՝ այդ համազգեստները, որ ձեզ ուղարկել են, չի թույլատրվում, հանեք, մեր տրամադրածները հագեք: Ասում են՝ պարոն փոխգնդապետ, լվացել ենք: Ժամանակ ենք տալիս, հինգշաբթի ասում ենք՝ լվացեք, շաբաթ օրը ստուգելու ենք: Հիմա ասում ենք՝ տղա ջան, քո ծնողը կարողանում է ուղարկել, մյուսի ծնողը չի կարողանում, չի էլ թույլատրվում, ինչո՞ւ ես հագնում այդ համազգեստը: Գալիս են զորամասը ստուգելու, տեսնում են՝ բոլորը խայտաբղետ գույներով համազգեստներ են հագել: Մարտի 16-ին նայում ենք, ինչքան այդպիսի համազգեստներ կան, վնասում ենք, որպեսզի գնան փոխեն: Գնում փոխում են, հետո թե այս մատերիալը մեզ դուր չի գալիս, մաշված է: Այդ 20-ից ավելի զինվորները բազմիցս անձնակազմի մեջ խռովություններ են գցել: Ես ծառայության մեջ էլ չլինեմ, թույլ չեմ տա, որ գյուղից եկած համեստ երեխային ինչ-որ տականք նեղացնի: Գյուղում մեծացածը մեղք չունի, որ գյուղում անասուն է պահել, իսկ այս մեկն էլ Երեւանից է եկել, ճարտար բառեր գիտի»,- ասաց հրամանատարի տեղակալը:

 

 

 

 

 

 

Գասպարյանը նշեց, որ բողոքողներից մեկն էլ զինծառայող Ն. Գրիգորյանի մայրն է: «Նա էլ այդ վատ ծառայողներից մեկն է: Տեղափոխել էինք մեր ստորաբաժանումներից մեկը, այդ ստորաբաժանման հրամատարն ասաց՝ ես չեմ կարողանում այս զինվորի հետ ծառայել, տեղափոխեք: Քանի որ հրաման չէր կատարում, պառկած տեղից վեր չէր կենում: Այդ զինվորին տեղափոխում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական դասերի, սակայն այնտեղից էլ հետ են ուղարկում, ասում են՝ այս զինծառայողը չի կարող սերժանտ լինել, վատ վարք ունի եւ հրամաններ չի կատարում: Ինչ-որ տեղեր գրում են, թե ես Երանոսյանի բարեկամն եմ, բայց ոչ մի բարեկամական կապ չունեմ նրա հետ: Պաշտոնանկ են արվել հրամանատարի 4 տեղակալներ՝ նաեւ ես, գումարտակի հրամանատար, մի շարք այլ սպաներ: Մոտ 20 սպա կամ պաշտոնանկ է արվել կամ այլ զորամաս է տեղափոխվել: Արցախը սարքել են պատժավայր, ես էլ եմ Արցախում ծառայել: Այդ 20-ից ավելի զինծառայողները ուղղակի տեղափոխվել են Հայաստանի եւ Արցախի տարբեր սահմանային զորամասեր»,- ասաց Գասպարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.