▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողների առաջ դուռ չեմ փակել. Արամ Սիմոնյանը՝ վարչապետի հայտարարության մասին

«Վարչապետի հայտարարությանը մեկնաբանություն չեմ կարող տալ: Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այն դիտարկմանը, որ վերջին շրջանում խոսակցություններն իր անձի շուրջ են պտտվում, Արամ Սիմոնյանը պատասխանել է. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ են պտտվում, հո ամեն խոսակցության չե՞մ կարող պարզաբանում տալ... Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց: Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին