Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ հարմար վարկեր են առաջարկում։ Ամիսը 6 հազար դրամ վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա։ Հարց՝ ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամը տաս, վերցնես, եթե կարող ես ամսական 6 հազար դրամ վճարելով՝ լվացքի մեքենա ունենալ։ Եթե չեմ սխալվում, մինչև հիմա մեր լվացքի մեքենայի վարկը չենք վերջացրել։ Մի 4 տարի առաջ ենք գնել», - կեսկատակ ասաց վարչապետը։