Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է:


