▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է քաղաքապետ Հայկ Մարությանը պարում թատերական գործիչների հետ

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության շրջանակում թատերարվեստի մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված մարդկանց՝ ընդգծելով, որ վերջիններիս աշխատանքը կենսական կարևորություն ունի հանրության համար: 

 

«Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը»,- նշել է Հայկ Մարությանն ու նկատել, որ հարուստ ժառանգությունն առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը:

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետի որոշմամբ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Թատրոնի համաշխարհային օրվա և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը:

 

Տեսանյութի վերջում՝ դիտեք, թե ինչպե՞ս է քաղաքապետ Հայկ Մարությանը պարում թատերական  գործիչների հետ


Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին