Քիչ առաջ ավարտված ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին առաջին գնահատականը Նիկոլ Փաշինյանը տվել է TACC գործակալության թղթակցի հարցին ի պատասխան:

ՀՀ վարչապետը հանդիպումը գնահատել է նորմալ, այնուհետ մեքենայով մեկնել՝ սահմանափակվելով միայն «Հանդիպումը նորմալ է անցել» գնահատականով:

Հիշեցնենք որ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևել 3 ժամ 15 րոպե:


