Երկար, հագեցած, արդյունավետ։ Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է բնութագրել Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին. այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։
Հիշեցնենք որ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը կայացել է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևել 3 ժամ 15 րոպե: