▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է առողջապահության փոխնախարարին կաշառքը փոխանցողի անունը

Երեկ՝ մարտի 30-ին, Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ փոխնախարարին կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։

 

 

 

 

 

 

 

 

NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատել է, ոչ հերքել փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանել է․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին