▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ.Սերժ Սարգսյան

«Ես խնդրում եմ՝ չխանգարեք մեր արարողությանը»,- Եռաբլուրում Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց լրագրողներին, որոնք վերջինիս հարցնում էին՝ թե նա ե՞րբ է վերջապես պատրաստվում խոսել։

Սերժ Սարգսյանը Եռաբլուր էր գնացել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։ Մինչ ծաղիկներ խոնարհելը՝ Սարգսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը՝ ասում են՝ քառօրյա պատերազմը Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմ էր, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կձերբակալեն, Սերժ Սարգսյանը քմծիծաղ տվեց, իսկ նրա թիկնապահներից մեկը ռեպլիկ արեց՝ «մաքրվի, գնա»։ Նկատենք, որ Սարգսյանի թիկնապահները լրագրողներին չէին թողնում մոտենալ։ 

 

 

Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։

Աշոտյանն իր հերթին լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո ինքը կպատասխանի հարցերին։ Լրագրողի դիտարկմանը, որ Աշոտյանն իրավասու չէ Սերժ Սարգսյանի փոխարեն խոսելու, Արմեն Աշոտյանն ասաց․

«Պարոն Սարգսյանի անունից չեմ խոսելու, նրա թույլտվությամբ եմ խոսելու»։

13 րոպե տեւած այս արարողությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ցտեսություն ասաց, նստեց մեքենան ու գնաց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին