▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր արարողակարգի պատասխանատուին և աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ալեքսանդր Մխիթարյանն ազատվում է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,- ասված է նրա որոշման մեջ:

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այսօր՝ ապրիլի 2–ին, աշխատանքից ազատվել է նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է նաև Արթուր Վանեցյանի մորը, ով վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետն էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին