▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը գնդակներ է բաժանել Հյուսիսային պողոտայում

Այսօր, Երևանի Եվրոպայի հրապարակում՝ Եվրոպայի առաջնությունից 100 օր առաջ, տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Միջոցառման մեկնարկից առաջ Հայկ Մարությանը և Արթուր Վանեցյանը գնդակներ բաժանեցին երիտասարդ երկրպագուներին։

 

 

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ 100 օր անց Երևանը դառնալու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ «Մարզչական որևէ փոփոխություն չի սպասվում, որովհետև արդյունքի համար ժամանակ է պետք։ Վաստահ եմ, որ Երևանը բարձր մակարդակով է կազմակերպելու այս միջոցառումները»։

 

 

Անդրադառնալով ազգային հավաքականի պարտությանը՝ Վանեցյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցին, որպեսզի չընկճի ֆուտբոլիստների ոգին։ Մրցութային խաղերի վայրը դեռ որոշված չէ, քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ զբաղվել հարցով:

Կարդացեք նաև՝

Այսօր ձերբակալվել է մեկ շատ հայտնի ֆեյք․ Վանեցյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին