Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում