▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պոզները կայցելի Երևան

Ռուս լրագրող եւ գրող Վլադիմիր Պոզները Հայաստանում կներկայացնի «Прощание с иллюзиями» ինքնակենսագրական գրքի թարգմանությունը։

Այս մասին ասուլիսի ժամանակ հաղորդել է Ռուբեն Իշխանյանը՝ նշելով, որ Պոզները տվել է իր համաձայնությունը։

 

 

 

Գիրքը թարգմանել է հայ հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը, ով պատմել է, որ աշխատանքը բավականին հեշտ է եղել, հատկապես այն մասը, որը նկարագրում է սովոտական շրջանի հաստատումը։

Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1990թ․-ին անգլերենով, ավելի ուշ հրատարակվել է նաեւ ռուսերեն տարբերակը։ Պոզները նկարագրում է նաեւ Հայաստան կատարած իր այցելության մասին, գրում է, որ ազգը կարողացավ կանգուն մնալ, չնայած 1915թ․-ի Ցեղասպանությանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին