▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է. պատճառը՝ տրանսգենդերի ելույթն է խորհրդարանում

 

Ազգային ժողովի բակում բողոքի ակցիա է ընթանում, որի պատճառը օրեր առաջ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթն է: Ակցիայի մասնակիցներն առաջարկում են, որ եկեղեցականի օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն կատարվի, որպեսզի «դահլիճը մաքրվի» տրանսգենդերի ներկայությունից հետո։

 

 

Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: 

 

Ուղիղ միացումը՝ Tert.am-ի

 

Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին