Դիտեք նաև՝
Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը ասաց, որ Քոչարյանը մենակ է պահվում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի խցում:
Նա ասաց, որ խցում Քոչարյանը զբաղվում է մասնագիտական ընթերցանությամբ, յոգայով: «Տրամադրությունը լավ է, որովհետև ինքը համոզված է, որ անմեղ է, որ վերջում արդարացվելու է»,-ասաց Արամ Օրբելյանը։

Օրբելյանը ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել Քոչարյանին տեսակցել 2.5 տարեկան թոռնիկին. «Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, երկուսուկես տարեկան թոռնիկը ոնց պետք է քննությանը խանգարի, բայց, ամեն դեպքում, կա արգելք»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ չգիտի, թե որն է արգելք դնելու պատճառը:


