▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուխով Հայաստան» ֆեյք էջի օգտատերը կալանավորվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք համակարգող անձը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է, որ հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այդ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։

ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին