▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 մարդ վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ. Ոստիկանությունը՝ Զարթոնքի կրակոցների մասին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.

«Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետեւանքները։

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան եւ միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։

Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին