▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել  ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

 

Ավելի ուշ  Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:  Մամուլի ներկայացուցիչներին էլ հայտնեմ, որ այսօր ասուլիս կտանք նախաձեռնության համակարգողներով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շուտով ասուլիսի տեղի ու ժամի մասին կհայտնենք էլ-փոստով»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով:  Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

 

Տեսանյութերը՝ Նարեկ Սամսոնյանի, Ադեկվադի, Antifake-ի ֆեյսբուքյան էջերից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին