▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները կարողացան պահպանել

Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները հնարավոր եղավ պահպանել: Մասնավորապես դա վերաբերում է հյուսիսային աշտարակին: Ներկա դրությամբ հրդեհը նվազման միտում ունի: Փրկարարները հիմնականում զբաղված են մշակութային արժեքների տարհանմամբ: Տուժել է մի հրշեջ, նա լուրջ այրվածքներ է ստացել: Ինչպես հայտնի է, դեպքի վայր էր շտապել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով համոզմունք է հայտնել, որ տաճարն իրենք վերանորոգելու են:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում խոշոր հրդեհ էր բռնկվել: Այրվում էր Փարիզի գոհարներից մեկը՝ Աստվածամոր տաճարը:

 

 

 

 

 

 

 

 

 

Համացանցում հայտնված առաջին կադրերում  երևում էին շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։   

Տեսանյութը՝ Արտյոմ Տեր-Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին