Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները հնարավոր եղավ պահպանել: Մասնավորապես դա վերաբերում է հյուսիսային աշտարակին: Ներկա դրությամբ հրդեհը նվազման միտում ունի: Փրկարարները հիմնականում զբաղված են մշակութային արժեքների տարհանմամբ: Տուժել է մի հրշեջ, նա լուրջ այրվածքներ է ստացել: Ինչպես հայտնի է, դեպքի վայր էր շտապել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով համոզմունք է հայտնել, որ տաճարն իրենք վերանորոգելու են:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում խոշոր հրդեհ էր բռնկվել: Այրվում էր Փարիզի գոհարներից մեկը՝ Աստվածամոր տաճարը:
Համացանցում հայտնված առաջին կադրերում երևում էին շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։
Տեսանյութը՝ Արտյոմ Տեր-Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից