Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդներ:
shamshyan.com-ն է գրում այս մասին և նշում, որ նրանցից մեկը՝ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը՝ մոտ 23-25 տարեկան, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:
Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար:
Ըստ աղբյուրի՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: