▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճտտոցով զոմբիական հրահանգներ են տրվում սոցցանցերին. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

 

«Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորները»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ «Զինծառայության եւ զինծառայողի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին իրենց խմբակցության ներկայացրած նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգ։ «Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպիտի ծառայեն 18 տարեկան զինվորներ։ Առաջնագծում պիտի ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զինվորները»,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ այս նախագծով նախատեսվում էր սահմանում մարտական հերթապահություն իրականացնելուց առաջ մի քանի ամսով երկարաձգել նոր զորակոչված զինծառայողների մարտական պատրաստվածության ծրագիրը։

 

 

 

 

 

 

 

 

Զոհրաբյանի խոսքով՝ ճտտոցով հրահանգ է տրվում սոցցանցերին, թե՝ վայ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել. «Մի փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ և սոցցանցերում զոմբիական հրահանգներ տալ: Սա ինձ մոտ առաջացնում է դեժավյուի շատ վատ հիշողություններ մեր և ձեր կողմից այդքան դատապարտված անցյալից»:

Մանրամասները՝ տեսանյութում



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին