ԱԺ այսօրվա նիստում ԲՀԿ, ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորները բանավեճի են բռնվել:
Մխիթար Հայրապետյանի ելույթը տեղից ընդհատել է Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը.
«Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարոն Գորգիսյան, լռեք»,- ասել է Մխիթար Հայրապետյանը, ապա շարունակել.
«Ուրեմն, պարոն Գորգիսյան, Ձեզ եմ ասում ու ձեր մյուս գործընկերներին, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը: Սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք փոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է` այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»:
Մխիթար Հայրապետյանին տեղից սկսել է պատասխնել նաև Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Պարոն Մարուքյան, լռեք ասացի: Դու չի, դուք ա ձեզ համար»,- նկատել է Հայրապետյանը, ինչին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը հարցրել է.
«Դու ո՞վ ես»:
Մանրամասները՝ տեսանյութում