Այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրենց հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կտարվեն, հետո կիմանաք»,– նշել է Վանեցյանը։
Իսկ հարցին՝ թե արդյո՞ք հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը պատասխանել է.
«Այո»։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Միհրան Պոսոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։