▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ 1 տարի առաջ մենք կրկին միասին էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանություն՝ մասնակցելու  ՀՀ ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը:

ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին դիմավորել է  Ոստիկանության պատվո պահակախումբը:

Ոստիկանությունը 101 տարեկան է։

Հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է  բոլորին ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ։

«Ուղիղ մեկ տարի առաջ մենք կրկին միասին էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում։ Այդ օրվանից մեր հետեւությունն այն է, որ այդ ողջ գործընթացում ոչ մի կաթիլ ատելություն չկար։ ՀՀ ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է առաջացնեն։ Հասկանալի է, որ ստիկանությունը ուժային մարմին է եւ աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներում անգամ ինչ ինչ ուժային գործողությունների է դիմում։

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, որ ատելությունը դուրս է եկել ոստիկանության եւ հասարակության հետ հարաբերություններից։ Ոստիկանությունը պետականության հենասյունն է, անկախ ամեն ինչից։ Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, նոր կերպար կստանա, նոր անելիք ձեռք կբերի եւ դա չի լինի որեւէ ուժի ծառայելը։ ՀՀ ոստիկանությունը պետք է ծառայի պետությանը։ ՀՀ ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության։ Ես ուզում եմ ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա համար եւ շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։

 

 

Վարչապետի որոշումով Ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են կառավարական պարգեւների։

Միջոցառումից հետո Ոստիկանության պատվո պահակախումբը նվագելով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին