▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամուլի տեղեկությունը, թե վարչապետը մերժել է ԱԱԾ-ին Սանասարյանի հարցով, իրականությանը չի համապատասխանում

Քիչ առաջ որոշ կայքեր հղում անելով «Փաստինֆո»-ին գրեցին, թե վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը:

 

 

Իրականում, սակայն, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանը նման հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են: Քիչ առաջ մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ ընդամենը ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»:

Աղբյուր՝ armtimes.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելացնենք, որ Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դա ակնհայտ կեղծ տեղեկատվություն է.

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ «Փաստինֆո» գործակալության անունից լուր են տարածել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը, ու թե, իբր, այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է մամուլի քարտուղարը: Դա ակնհայտ կեղծ տեղեկատվություն է: «Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել: Ավելին` Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչը միջնորդություն չի ներկայացրել վարչապետին, այլ որոշում է կայացրել նրա լիազորություններ դադարեցնելու մասին` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ»,-գրել է Տռուզյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին