▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Գևորգյանի կոշտ հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի հասցեին

 

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր իր ելույթում անդրադարձավ Արարատ ցեմենտին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին մեղադրանքներին.

«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով ինչպես 17 տարի առաջ 200 հազար դոլարով ձեռք բերեց Արարատ ցեմենտ գործարանը, այն դեպքում երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին: Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի Արարատ ցեմենտի վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 միլիոն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 միլիարդ դրամ: Հիմա ժանրի կանոների պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ Արարատ ցեմենտի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26 հազար դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60 հազար դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է կրկնակի էժան ու ժանրի կաոններով պետք է հարցնեի, թե իրականում ով է ժողովրդի թշնամին»,– հայտարարեց Հայկ Գևորգյանը:

 

Կարդացեք նաև՝ Արարատ ցեմենտ գործարանը նվիրում եմ,եթե....Գագիկ Ծառուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին