▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան

Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել եւ կարում են այդ գործը` օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ, չդիմանալով ճնշումներին, ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որեւէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել եւ իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։

 

 

Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու եւ սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրեւ ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա որ իրեն մոլորության մեջ գցեն եւ հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կսրծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»,-գրել է Սանասարյանի պաշտպանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին