Երեկ համացանցում տարածում էր գտել քաշքշոցների կադրերով տեսանյութ:
Ըստ որոշ հրապարակումների՝ ծեծկռտուքի մասնակիցներն են երգիչ Սպիտակցի Հայկոն և Ներսիկ Իսպիրյանը:
Ներսիկ Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում այդ տեսանյութը տարածողների և իր անունն այդ ծեծկռտուքի հետ կապող անձանց վերաբերյալ գրել է.
«Մի քանի ժամ է համացացը,ողողված է այս ստահոտ և կեղծ լուրերով և դրա համար ստիպված եմ արձագանքելու:
Չեմ ուզում անձնական վիրավորանք հասցնել որևէ մեկին,բայց մի եղեք այդքան էժան, սա Էժանագին ձև է դիտումների քանակ ապահովվելու համար:
Պաշտոնապես հայտարարում եմ,որ այս տեսանյութը ոչ մի կերպ կապ չունի ինձ հետ»:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.
Հ.Գ.
Տեսանյութում հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, այդ պատճառով, այն ներկայացնում ենք առանց ձայնի