▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես շփվել Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյանը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեշտությամբ շփվելու համար պարզապես պետք է լինել անկեղծ եւ ազնիվ: Նման խորհուրդ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «РБК»-ի հարցին:

 

 

«Ես չեմ կարծում, որ նրան դժվար կլինի։ Այստեղ կա պայման. եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդախության, դժվար չի լինի։ Պարզապես պետք է ազնիվ եւ ուղիղ շփվել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն ՌԴ նախագահի հետ շփմանը, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան խաբել ինչ-որ բանում, ինչ-որ բան չի նենգափոխում։ Սա շատ, շատ ճիշտ տարբերակ է բոլոր տեսակի հարաբերությունների համար։ Միգուցե, դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին