▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիին օգնելու գաղափարն իսկապես հիանալի է. Ջորջ և Քերոլայն Նաջարյաններ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:

Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը: 

Հանդիպումից հետո Քերոլայն Նաջարյանը հարցազրույցում ասել է. 

 

 

 

 

 

 

 

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախագահ Սարգսյանի հետ: Նա մեծապես հուսադրեց մեզ: Ամենահիանալին, որը մեզ ներկայացրեց, իր ծրագրերն էին՝ կապված Գյումրիի հետ: Գյումրին այն քաղաքն է, որը մենք շատ ենք սիրում: Ես երկար ժամանակ եմ անցկացրել այնտեղ՝ սկսված 1989 թվականից մինչև 12 տարի առաջ: Ես կլինիկա ունեմ, շատ լավ գիտեմ քաղաքը ու շատ լավ պատկերացնում եմ, թե նախկինում որքան դժվար էր կյանքն այնտեղ:

Եվ նրա ծրագրերը Գյումրիի վերաբերյալ շատ ոգևորիչ էին թե իմ, թե Ջորջի համար: Մենք իսկապես ոգևորգված ենք՝ իմանալով, որ Գյումրին առաջնահերթություն է լինելու և արդեն իսկ առաջնահերթություն է այս կառավարության համար: Իմ կարծիքով՝ սա առաջ գնալու հիանալի ճանապարհ է, քանի որ այն իսկապես մոռացված քաղաք է, թեպետ այն այնքան գեղեցիկ քաղաք է:

Մենք այժմ կմտածենք, թե ինչ կարող ենք անել այնտեղ: Մենք այնտեղ շատ ծանոթներ ու ընկերներ ունենք: Հիանալի էր տեսնել վանքը, շատ հուզիչ էր: Գյումրիին օգնելու գաղափարն իսկապես հիանալի է:

Շատ երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք նախագահ Սարգսյանին: Նախկինում ևս հանդիպել ենք նրան: Մենք իսկապես հիացած ենք խնդիրների նկատմամբ նրա մոտեցումներով, նրա մարդկությամբ և խնդիրներն ընկալելու կարողությամբ: Վստահ եմ, որ նա շատ անելիքներ ունի, սակայն դրանով հանդերձ Գյումրին ընտրելն ու արդեն իսկ քաղաքի վերայանգնման մասին խոսելը միջազգային կազմակերպությունների հետ, նրա տեսլականը խոսում են այն մասին, որ նա հիանալի գաղափաներ, մեծ էներգիա ու հեռանկար ունեցող մարդ է»:

Նշենք, որ «Կտոր Մը Հայաստան» հաղորդման առաջիկա թողարկումը Ջորջ և Քերոլայն Նաջարյանների մասնակցությամբ է լինելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին