▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի. Արթուր Վանեցյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԱԾ սահմանապահ զորքեր՝ մասնակցելու Սահմանապահ զորքերի օրվա միջոցառմանը։

 

Այնտեղ են Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի։ Այդպես է լինելու նաև վաղը: Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների», - իր խոսքում ասաց Վանեցյանը՝ շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին