Այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Արամ Հարությունյանը տեսադաշտից կորեց, իսկ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան է խնդրում, պատասխանել է. «Քանի դեռ Արամ Հարությունյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ:
Միհրան Պողոսյանն էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից: Ի՞նչ կա էդտեղ զարմանալի:
Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պիտի ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը, օրենքի գերակայությունը: Բայց ո՞ւր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է»:
Դիտեք նաև՝