▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը։ Հարսի անունը՝ Դիանա Ղազարյան, փեսան՝ Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ըներն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում։


 

 

 

 

 

 

 

 

 

 

1in.am-ն է գրում և նշում, որ հարսանիքի քավորը Սամվել Ալեքսանյանն է։

Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Կայքի տեղեկություններով  հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից, իսկ քաղցրավենիքը՝ Դուբայից։

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:


 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»-ն  էլ գրում է, որ տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների,  ՀՀ ԱԺ մականունավոր  նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին  հարսն ու փեսան:

 

 

Առավոտից հյուրանոցի մոտ հերթապահող հատուկ ջոկատայինի աշխատակիցներն օգնում էին մեքենաներին ճիշտ կայանել՝ աչքաթող անելով նրանց կատարած ճանապարհային երթևեկության  կանոնների խախտումները, որոնց պատճառով Պռոշյանում խցանում էր առաջացել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին