▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի նկարով կպչուն ժապավենով փակել են արագաչափերը

Այսօր Երևանի փողոցներում որոշ քաղաքացիներ իրականացնում են «Հիշեցում» ակցիան և փակում են արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը և նշում, որ այդ խոստումներից ոչ մեկ չի իրականացվել: «Մենք մեկ առ մեկ հիշեցնում ենք իր տված խոստումների մասին: Պարոն Փաշինյան, մենք ձեզ շատ լավ ենք հասկանում, դուք չեք կարող այդ ամեն ինչը անել, դուք խոսք եք տվել, գուցե լավ ցանկություն ունեք անելու, բայց չեք կարող, մենք քաղաքացիներս կօգնենք կատարելու այն խոստումները, որոնք տվել եք»,- ասաց նա:

 

 

«Մեկ տարի է լրացել, բայց վարչապետի խոստումը չի կատարվել, այսօր նշվում է Քաղաքացու օր, այն քաղաքացու, որը հասարակ պատգամավորին դարձրեց վարչապետ, իսկ չկատարել խոստումները, նշանակում է ունենալ խաբված քաղաքացիներ»,- հավելել է մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Սպասի պարել սովորեմ...Ինչպես է Նիկոլ Փաշինյանը քոչարի պարում քաղաքացիների հետ

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին